Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետևյալ մասերից՝
1) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն.
2) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացության վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բովանդակելու է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-17-Ն