Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին
Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի «արդարադատության խորհուրդ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդ» բառերով՝ համապա տասխան հոլովաձևերով.
2) 2-րդ մասի «և արդարադատության խորհրդին» բառերը փոխարինել «, դատավորների ընդհանուր ժողովին, Բարձրագույն դատական խորհրդին և դատարանների նախագահների խորհրդին» բառերով.
3) 3-րդ մասի «Գերագույն դատարանի նախագահի» բառերը փոխարինել «Դատարանների նախագահների խորհրդի» բառերով.
4) 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում «դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» բառերով.
5) 5.1-ին մասում.
ա. «արդարադատության խորհուրդը» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով,
բ. «, դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում, 23-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում և 26-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերում «Գերագույն դատարանի նախագահ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «դատարանների նախագահների խորհրդի նախագահ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի ու 5-րդ կետի «ա» ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-16-Ն