ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2017թ. հուլիսի 21-ին

Հոդված 1.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝  Օրենսգիրք) 3-րդ հոդվածի  4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի վերնագրում «գործունեությունը» բառը փոխարինել «գործունակությունը» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Գերագույն դատարանում վճռաբեկ բողոքները քննվում են կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 28.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահ­մանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապե­տության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                               Բ. ՍԱՀԱԿՅԱՆ           

 

2017թ. հուլիսի 25

Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն