ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել ամառային արձակուրդներից առաջ
21 հուլիսի 2017

Արցախի խորհրդարանը հուլիսի 21-ին Կառավարության նախաձեռնությամբ և առաջարկած օրակարգով հրավիրել է արտահերթ նստաշրջան:

Մինչև օրենսդրական հարցերին անդրադառնալը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանին՝ ծննդյան օրվա առթիվ և բոլորի անունից մաղթել առողջություն և նորանոր հաջողություններ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանը քննարկել է.

  1. «Արցախի Հանրապետության  դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

2. «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները:

Գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները ներկայացրել են պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Ներկայացված նախագծերի վերաբերյալ մտքերի փոխանակության կարգով ելույթ է ունեցել պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, ում առաջադրած հարցերին պարզաբանումներ է տվել կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Խորհրդարանը քվեարկել է՝ երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացնելով նշված օրենսդրական փաթեթները: 

Սույն օրենքների ընդունմամբ օրենսդիր մարմինը իրականացրել է Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ մինչև խորհրդարանի կողմից ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը` Սահմանադրությանը համապատասխանեցնելով Դատական օրենսգիրքը և «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքը:

Շնորհակալություն հայտնելով կառուցողական աշխատանքի համար՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ խորհրդարանը հուլիսի 24-ից անցնում է ամառային մեկամսյա արձակուրդի:

ԼՈՒՐԵՐ