

Ծնվել է 1962թ. օգոստոսի 22-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում:
1969-1979թթ. սովորել է Գիշու միջնակարգ դպրոցում:
1983թ. գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1983-1985թթ.՝ Գիշու միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ
1985-1988թթ. սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում:
1989թ. տեղափոխվել է Արցախ և որպես պատմության դասախոս աշխատանքի անցել Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքում:
1992-2009թթ.՝ ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ
1996-2013թթ. ղեկավարել է իր իսկ հիմնադրած ԱրՊՀ Հայագիտական կենտրոնի աշխատանքները: ԱրՊՀ «Հայագիտական հանդեսի» գլխավոր խմբագիրն է:
2008-2013թթ.՝ ԱրՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
2000թ. ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր և նշանակվել ՀՅԴ իմբակցության ղեկավար:
2010թ. ընտրվել է ԼՂՀ 5-րդ ԱԺ գումարման պատգամավոր:
2014թ. հուլիս - 2015թ. մայիս՝ ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքից` ՀՅԴ կողմից:
2015թ. մայիսի 21-ի ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ է:
1991թ.-ից՝ ՀՅԴ կուսակցության անդամ:
Պատմական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր:
116 գիտական աշխատանքների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
«Արցախի պատմությունը հնադարից մինչև մեր օրերը» գրքի համար 2003թ. արժանացել է Եղիշեի անվան պետական մրցանակի:
«Արցախ. Պատմության քառուղիներում» գիտահանրամատչելի փաստավավերագրական եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ֆիլմի համար նորից արժանացել է Եղիշեի անվան պետական մրցանակի:
ԼՂՀ ատլասի պատրաստման և հրատարակման գործում ունեցած ավանդի համար արժանացել է «Երախտագիտություն» մեդալի (ԼՂՀ նախագահի 78-Ա հրամանագիր, 01.10.2009թ.):
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):