ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
27 հունիսի 2017

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին խորհրդարանի փոքր դահլիճում  կազմակերպել է «Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին հրավիրվել և բանախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտություննների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը:

Անդրանադառնալով թեմային՝ Վահրամ Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանում քրդական բնակչության տեղակայվածությանը, ներքրդական բաժանարար գործոններին, քրդական ինքնավարության խնդիրների և  քարոզչության վերաբերյալ իր դիտարկումներն ու ուսումնասիրությունները:

Այնուհետև ներկաները  հարցեր են առաջադրել և մտքեր փոխանակել մերձավորարևելյան կոնֆլիկտային տարածաշրջանում քրդական հիմնախնդիրների առնչությունների, Թուրքիա-իրաքյան Քուրդիստան հարաբերությունների, քրդական հարցի համատեքստում Թուրքիա-Իրան հարաբերությունների և քրդական հարցում հայկական դիրքորոշման մասին:

Լսումներին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ անվտանգության  խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պատգամավորներ, պետական համակարգի պատասխանատուներ, քաղաքագիտության և պատմության ոլորտի մասնագետներ և դասախոսներ:

ԼՈՒՐԵՐ