ԼՈՒՐԵՐ
Եզրափակվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը
18 հունիսի 2017

Հունիսի 18-ին գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նիստի ընթացքում «Հայկական պետությունների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական արդի զարգացումներին համընթաց» թեմայով հանդես է եկել նախ փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական դիվանագիտության, այլ երկրների հետ փոխգործակցության, արտաքին քաղաքական գործընթացներում խորհրդարանների դերի բարձրացման և այդ ասպարեզում համակարգված տեղեկատվական քաղաքականության թեմաներով:

 

Նիստի ավարտին քննարկվել և ընդունվել է հայկական կուսակցությունների  երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձևը, որը կհրապարակվի առաջիկա օրերին:

ԼՈՒՐԵՐ