Ընդունված է 2017թ. ապրիլի 20-ին
Հոդված 1. «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-182 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրական օրենքից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությունից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ձեռնարկությունների, հիմնարկների,» բառերը փոխարինել «անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու» բառերով.
2) 1-ին մասի «ա» ենթակետը «սահմանված ձևով» բառերից հետո լրացնել «վարել զինապարտների գրանցամատյանը,» բառերով.
3) 2-րդ մասի «ա» ենթակետի միջակետը փոխարինել վերջակետով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նախազորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալու ժամանակահատվածը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով.».
4) 5-րդ մասի երկրորդ պարբերության «Ազատազրկման, կալանքի և ազատության սահմանափակման» բառերը փոխարինել «Ազատազրկման կամ կալանքի» բառերով, իսկ «և պահեստազորայինների» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
1)վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. Զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում քաղաքացիների պարտականությունները».
2) 1-ին մասի «համար» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու» բառերը.
3) 3-րդ մասում`
ա. «զինվորական հաշվառումից դուրս գալուց և» բառերը հանել,
բ. «եռօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:».
4) 4-րդ մասը «ընտանեկան» բառից առաջ լրացնել «առողջական վիճակի,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «անցկացնելու» բառից հետո լրացնել «, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու» բառերով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ նախադասության «զորակոչվում (ուղարկվում) են» բառերը փոխարինել «18 տարեկանը լրացած լինելու դեպքում ուղարկվում են» բառերով, իսկ «` ընդհանուր հիմունքներով» բառերը հանել.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմական ուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը:».
2) 7-րդ մասը «ժամանակ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում» բառերով.
3) 7-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր.».
4) 8-րդ մասի «Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ» բառերը փոխարինել «Հայտարարված զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության» բառերով:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «օրենքով» բառը փոխարինել «հոդվածով» բառով:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «հիման վրա» բառերը փոխարինել «, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի հիման վրա առողջական վիճակի պատճառով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «նախապատրաստում» բառը փոխարինել «կայացնում են նախնական եզրակացություն» բառերով:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին պարբերության «արձակվում են» բառերից հետո լրացնել «պահեստազոր» բառը.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով կամ առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում`
1) երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
2) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«-սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.».
3) հինգերորդ պարբերությունը «զինապարտները» բառից առաջ լրացնել
« և 27 տարեկանը լրացած» բառերով:
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքներ անցնելը և զինվորական վարժանքների ու զորավարժությունների կանչելը
1. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորայինները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակով յուրաքանչյուր տարի մինչև մեկ ամիս ժամկետով կանչվում են վարժական հավաքների: Նշված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել պահեստ արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:
2. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված զինվորները, սերժանտները և ենթասպաները, որոնք պատրաստվում են սպայական պաշտոնների համար, վարժական հավաքների են կանչվում մինչև երեք ամիս ժամկետով:
3. Երրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների չեն կանչվում:
4. Վարժական հավաքները հայտարարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:
5. Առաջին կարգի պահեստազորում հաշվառված քաղաքացիները զինված ուժերի զորահավաքային պատրաստականության ստուգման նպատակով խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային)՝ մինչև տասն օր ժամկետով, կամ զորավարժությունների (զորախաղերի)՝ դրանց ամբողջ տևողության ժամկետով: Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային) և զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սահմանված կարգով սպայական կոչում շնորհված քաղաքացիներից.»:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. Պահեստազորի սպայական և ենթասպայական կազմերի վարժական հավաքներ անցնելը և զինվորական ծառայության կանչելու կարգը
1. Առաջին խմբի պահեստազորայինները ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով յուրաքանչյուր տարի մինչև մեկ ամիս ժամկետով կանչվում են վարժական հավաքների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչև երկու ամսով երկարաձգել պահեստազորի սպաների և ենթասպաների վարժական հավաքների ժամկետները:
3. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել`
ա) զորակոչի միջոցով մինչև երեք տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության` կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով.
բ) պայմանագրային զինվորական ծառայության՝ անձնական ցանկությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 15. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «պաշտոնային դրույքաչափին» բառերը փոխարինել «դրամական բավարարմանը» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. ապրիլի 29
Ստեփանակերտ
ՀՕ-4-Ն