Ընդունված է 2017թ. մարտի 30-ին
Հոդված 1. «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-41 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերը.
2) հանել «, քաղաքացիական պաշտպանության» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. ապրիլի 15
Ստեփանակերտ
ՀՕ-3-Ն