Ընդունված է 2017թ. մարտի 30-ին
Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի ՀՕ-64 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետում «վիրաբուժական միջամտություն» բառերը փոխարինել «բժշկական միջամտություն» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.
«12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների և (կամ) մեթոդների կիրառմամբ.
13) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու և բեղմնականխման միջոցներ և (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.
14) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «մեթոդների» բառը փոխարինել «միջոցների և մեթոդների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) վերնագրի «Բեղմնականխման միջոցների» բառերը փոխարինել «Բեղմնականխման միջոցների և (կամ) մեթոդների» բառերով.
2) 1-ին մասի «բեղմնականխման արդյունավետ միջոցներից» բառերը փոխարինել «բեղմնականխման արդյունավետ միջոցներից և (կամ) մեթոդներից» բառերով.
3) 2-րդ մասի «բեղմնականխման առկա միջոցների» բառերը փոխարինել «բեղմնականխման առկա միջոցների և մեթոդների» բառերով.
4) 3-րդ մասի «պտղաբերության կարգավորման միջոցների» բառերը փոխարինել «պտղաբերության կարգավորման միջոցների և (կամ) մեթոդների» բառերով.
5) 4-րդ մասի «բեղմնականխման միջոցները» բառերը փոխարինել «բեղմնականխման միջոցները և մեթոդները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը)
1. Յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման (աբորտի) իրավունք: Հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) (այսուհետ` ընդհատում)`
1) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ.
2) 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ` սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում` կնոջ գրավոր համաձայնությամբ:
2. Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ` սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:
3. Ընդհատումն անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) դիմումով կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` առողջապահական հաստատության գործադիր մարմնի ղեկավարի համապատասխան ակտով ստեղծված մշտապես գործող բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով (իսկ եթե 3-րդ օրացուցային օրը համընկնում է հղիության 12-րդ շաբաթը լրանալու օրվան, ապա մինչև այդ ժամկետը լրանալը), որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից:
5. Ընդհատումը կարող է իրականացվել միայն մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիվանդանոցային առողջապահական հաստատություններում:
6. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ տրամադրել անվճար խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
7. Ընդհատման բժշկական միջամտությունն իրականացնելուց անմիջապես հետո բժիշկը պարտավոր է կնոջը անցանկալի հղիությունը կանխելու միջոցների և (կամ) մեթոդների ընտրության վերաբերյալ տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն, որի մասին բժիշկը գրառում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում, և որը հաստատվում է կնոջ ստորագրությամբ:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները, ներառյալ`
1) ընդհատման հակացուցումները և անհրաժեշտ հետազոտությունների ցանկը.
2) ընդհատման բժշկական և սոցիալական ցուցումների ցանկը.
3) մինչև 12 շաբաթական ընդհատման համար հղի կնոջ կողմից ներկայացվող գրավոր դիմումի ձևը.
4) բժշկական կամ սոցիալական ցուցումներից ելնելով` ընդհատման համար հղի կնոջ կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվող գրավոր համաձայնության ձևը.
5) անչափահասի (օրենքով նախատեսված լրիվ գործունակություն ձեռք չբերելու դեպքերում) հղիության ընդհատման համար նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից գրավոր համաձայնության ձևը:
9. Սույն հոդվածով սահմանված պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերը փոխարինել «կառավարությունը» բառով:
Հոդված 6. Oրենքի 15-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «18-35 տարեկան» բառերը փոխարինել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան» բառերով.
2) 2-րդ մասի «(18 տարեկանից սկսած)» բառերը փոխարինել «(նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած՝ 20 տարեկանից սկսած)» բառերով.
3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:».
4) 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. ապրիլի 15
Ստեփանակերտ
ՀՕ-2-Ն