Ընդունված է 2017թ. մարտի 30-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում «թ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.
«ժ) «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում «ա» կետից հանել «կրտսեր լեյտենանտը» և» բառերը:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 23. «Ենթասպա» և «Ավագ ենթասպա» փրկարարական կոչումներ շնորհելը
1. «Ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) շարքային կազմի այն ծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ենթասպա» փրկարարական կոչմանը ու լրացել է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետը.
բ) փրկարարական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն:
2. «Ավագ ենթասպա» փրկարարական կոչում շնորհվում է`
ա) այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են հինգ և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում.
բ) ենթասպայական պաշտոններում տասը և ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հերթական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ` փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ և ներդրում ունեցող, պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող ծառայողներին, բայց տվյալ կոչումով առնվազն վեց ամիս ծառայելուց հետո և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:»:
Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «30» թիվը փոխարինել
«35» թվով:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասից հանել «կրտսեր» բառը:
Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ հատուկ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» կետ`
«բ.1) պայմանագրով ամրագրված` ծառայողի կողմից փրկարարական ծառայության անցման և պայմանագրի պայմանները խախտելու դեպքում.»,
գ. «ը» կետը «դեպքում» բառից հետո լրացնել «` դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից» բառերով,
դ. «ժգ» կետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում» բառերով.
2) 2-րդ մասում «ղեկավարը» բառից հետո լրացնել «՝ հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատման հիմքը» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. ապրիլի 15
Ստեփանակերտ
ՀՕ-1-Ն