«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2010թ. նոյեմբերի 10-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնել «Ավտոտրանսպորտայինմիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքը (հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ), այն վերանվանելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք (այսուհետ` օրենք):

 

Հոդված 2. Օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:

 

Հոդված 3. Օրենքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունը վերապահել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնին, բացառությամբ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 54-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 նոյեմբերի 2010թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-44-Ն