«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2011թ. սեպտեմբերի 15-ին

Հոդված 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի ՀՕ-168 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում «չի կարող գրանցվել» բառերը փոխարինել «չի կարող հաշվառվել» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» և «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» և «պետական հաշվառումն» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը և նրան հաշվառումից հանելը

 

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, և նրանք պարտավոր չեն հաշվառվել:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 հոկտեմբերի 2011թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-49-Ն