ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
23 մարտի 2017

Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայսատանի Հանրապետության (ՀՀ) արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:

Հանդիպման ընթացքում  զրուցակիցները քննարկել են միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության ընդլայնմանն ուղղված հեռանկարներին և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ իրականացման հնարավորություններին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, անդրադառնալով ԱՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ միջազգային դիտորդների դրական արձագանքին, ընդգծել է դրա կարևորությունը միջազգային կառույցներում Արցախի վերաբերյալ լիարժեք և անկողմնակալ կարծիք ձևավորելու հարցում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

ԼՈՒՐԵՐ