Սաֆարյան Վիլեն Սաֆարի
Սաֆարյան Վիլեն Սաֆարի
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական, 5
Ծննդյան թիվ. 11.01.1959
Խմբակցություն. «Շարժում-88»

Ծնվել է 1959թ. հունվարի 11-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա ավանում:

1966-1976թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

1976-1981թթ. սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում:

1981-1989թթ.՝ Ինժեներագեոդեզիական հետախուզումների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտի ինժեներ

1985-1989թթ.՝  Վանաձորի արշավախմբի պետ

1989թ. ընտանիքով տեղափոխվել է ԼՂՀ և անցել աշխատանքի «Հայինժնախագիծ» ինստիտուտի Ստեփանակերտի բաժնում որպես սեկտորի պետ:

1990թ. անդամագրվել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերի Դաշուշենի ջոկատին:

1992թ. ընտրվել է նույն ջոկատի հրամանատար: Նույն թվականին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի ՊՇ 1-ին գումարտակի հրամանատար:

1994թ.  նշանակվել է նույն ՊՇ օպերատիվ բաժանմունքի պետ:

1996թ. նշանակվել է 10 ԼՀԴ օպերատիվ բաժնի պետ:

1998թ.՝ ՊԲ Ռազմատեղագրական ծառայության պետ

2009թ. զորացրվել է ՊԲ շարքերից:  ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ  «Գեոդեզիայի,  քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն:

2015թ.՝ ԱրՊՀ ավագ դասախոս

2017թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է պատգամավոր:

Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության անդամ է:

Աշխարհագրական գիտությունների թեկնածու է, հեղինակ 24 գիտական հոդվածների, համահեղինակ 1 գրքի և ԼՂՀ Ատլասի:

Պահեստազորի գնդապետ է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի  (ԼՂՀ նախագահի թիվ 300 հրամանագիր, 08.05.2002թ.), «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի  (ԼՂՀ նախագահի թիվ 0386-1 հրամանագիր, 31.08.1994թ.) շքանշաններով, «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 78-Ա հրամանագիր, 01.10.2009թ.), «Շուշիի ազատագրման համար» (ԼՂՀ նախագահի թիվ 232 հրամանագիր, 07.05.2001թ.) մեդալով: