ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
21 փետրվարի 2017

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել է 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի պատրաստվածության աստիճանը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին  լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը՝ 11:00-ին:

Նիստի ընթացքում նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

ԼՈՒՐԵՐ