ԼՈՒՐԵՐ
Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը ԱԺ պատգամավորները հարգել են նրա հիշատակը
16 փետրվարի 2017

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան:

Այսօր ԼՂՀ ԱԺ պատգամավորները այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

«Հարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին՝ հարգանքի տուրք ենք տալիս նաև այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից և դրանով իսկ մեր հավատարմությունն ենք հայտնում այն սկսված գործին, որի հիմքը դրվել է 80-ական թվականներին՝ շարունակել մեր պայքարը, հզորացնել մեր պետականությունը և տարածաշրջանում մեր կայուն տեղն ու դիրքը ունենալ»,- նշել է ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

ԼՈՒՐԵՐ