ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական նամակը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին
20 հունվարի 2017

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Անտոնիո Տայանիին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Նամակում մասնավորապես ասված է.

«Եվրոպական խորհրդարանը՝ որպես Եվրոպական Միության հիմնական ինստիտուտներից մեկը, կարևորագույն դեր է խաղում աշխարհում ժողովրդավարական արժեքների և ազատությունների տարածման և խաղաղության ու կայունության պահպանման գործում: Սրանք արժեքներ են, որոնք կենսական կարևորություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար 1991 թվականին հռչակված անկախությունից ի վեր: Վստահ եմ, որ Ձեր նախագահությամբ Եվրոպական խորհրդարանը կշարունակի աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կընդառաջի եվրոպական կառույցներին ինտեգրվելու՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հետևողական քայլերին»:

 

ԼՈՒՐԵՐ