Ընդունված է 2016թ. դեկտեմբերի 29-ին
Հոդված 1. «Զբաղվածության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 9-րդ կետից հանել «և սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված ոչ պետական կազմակերպությանը» բառերը.
2) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 11-րդ կետից հանել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերը.
4) 13-րդ կետում «և (կամ) լիազորված մարմնի կողմից որպես աշխատանք փնտրող հաշվառված անձին (այսուհետ՝ իրեն դիմած անձ)» բառերը փոխարինել «անձին» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կայուն» բառը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասից հանել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերը.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
«7.1) լրացել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը կամ դադարել է բնակվելու իրավունքը.
7.2) գործազուրկը հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառումից.»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1) մշակում է իրավիճակից բխող այլ զբաղվածության պետական ծրագրեր.».
2) 6-րդ, 10-12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ կետից հանել «, հիմք ընդունելով կայուն զբաղվածության ցուցանիշների միջնաժամկետ պլանավորումը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ պարբերություն.
«Գործազուրկը սույն մասով նախատեսված իրավունքներից բացի ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով սահմանված այլ զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու իրավունք»:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային,» բառերը:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2016թ. դեկտեմբերի 30
Ստեփանակերտ
ՀՕ-48-Ն