Ընդունված է 2016թ. դեկտեմբերի 22-ին
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետ.
«ժ) օրենքով սահմանված այլ դեպքերում պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:»:
Հոդված 2. Օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «դատական կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2016թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-43-Ն