«Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2016թ. դեկտեմբերի 22-ին

 Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդ­վածի 3-րդ և 4-րդ մասերից հանել «վերցնելու և հարկային հաշվառումից հանելու» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի N 1 հավելվածում`

1) 4-րդ տողում «35,0» թիվը փոխարինել «18,0» թվով.

2) 12-րդ տողից  հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-16-րդ տողեր.

 

«

13.

Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում

12,0

5,0

3,0

 

 

14.

Թիթեղագործական գործունեություն

12,0

5,0

3,0

 

 

15.

Զոդման գործունեություն

54,0

43,0

32,0

 

 

16.

Խառատի գործունեություն

54,0

43,0

32,0

»:

 

Հոդված 3. Օրենքի N 2 հավելվածում`

1) 7-րդ տողը «նորոգում» բառից հետո լրացնել «, այդ թվում` մետա­ղա­­դրա­մով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացում» բառերով.

2) 10-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-13-րդ տողեր.

 

«

11.

Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպում

ավտոմատ

15,0

12,0

9,0

 

 

 

12.

Մետաղադրամով և (կամ) թղթադրա­մով  շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակեր­պում

ավտոմատ

15,0

12,0

9,0

 

 

13.

Հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների, հովերբորդների վարձույթ

հեծանիվ, անվա­չմուշկ, սկուտեր, հիրոսկուտեր, հովերբորդ

54,0

32,0

21,0

 

 

 

 

»:

 

Հոդված 4. Օրենքի N 3 հավելվածի երկրորդ աղյուսակը 12-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-16-րդ տողերով.

 

«

13. Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում

 

 

 

 

 

 

 

14. Թիթեղագործական գործունեություն

 

 

 

 

 

 

 

15. Զոդման գործունեություն

 

 

 

 

 

 

 

16. Խառատի գործունեություն

 

 

 

 

 

»:

 

Հոդված 5. Օրենքի N 5 հավելվածի աղյուսակը 12-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-16-րդ տողերով.

 

«

13. Արտադպրոցական դաստիարակություն մշա­կույ­թի բնագավառում

 

 

 

 

 

14. Թիթեղագործական գործունեություն

 

 

 

 

 

15. Զոդման գործունեություն

 

 

 

 

 

16. Խառատի գործունեություն

 

 

 

»:

 

Հոդված 6. ««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի հունիսի 30-ի ՀՕ-21-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

           

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում կատարվում է Օրենքի N 1 հավելվածի 4-րդ մասով նախատեսված գործունեություն իրականացնողների 2017 թվականի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար հաշվարկված արտոնագրային վճարի վերահաշվարկ և ավել վճարված գումարն ուղղվում է հարկ վճարողի ապագայում առաջացող արտոնագրային վճարի մարմանը և (կամ) վերադարձվում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի N 1 հավելվածի 13-16-րդ և N 2 հավելվածի 11-13-րդ տողերով նախատեսված գործունեության տեսակներ իրականաց­նողներն արտոնագրային վճար վճարող համարվելու համար առաջին անգամ դիմում-հայտարարությունները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում և արտոնագրային վճարը վճարում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 20 օրվա ընթացքում:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2016թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-41-Ն