Ընդունված է 2016թ. դեկտեմբերի 22-ին
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`
1) «ա1» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.2» կետ.
«ա.2) մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.».
2) «ժթ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ.1» կետ.
«ժթ.1) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.».
3) «իբ» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «իգ» կետ.
«իգ) հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթը:»:
Հոդված 2. Օրենքը 21-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 2.2
ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԹՂԹԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՆՆԴԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 25.5. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման հասկացությունը
1. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլն) առևտուրը:
Հոդված 25.6. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն իրականացնողները:
Հոդված 25.7. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 5000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Հոդված 25.8. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
1. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների քանակը:
Հոդված 25.9. Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
1) Ստեփանակերտ քաղաքի համար` 1,0.
2) շրջկենտրոնների համար` 0,8.
3) այլ վայրերի համար` 0,6:»:
Հոդված 3. Օրենքը 161-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.2-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 16.2
ՄԵՏԱՂԱԴՐԱՄՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 90.5. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման հասկացությունը
1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպումը:
Հոդված 90.6. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները:
Հոդված 90.7. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը
1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 5000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Հոդված 90.8. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
1. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում խաղային ավտոմատների քանակը:
Հոդված 90.9. Մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
1) Ստեփանակերտ քաղաքի համար` 1,0.
2) շրջկենտրոնների համար` 0,8.
3) այլ վայրերի համար` 0,6:»:
Հոդված 4. Օրենքը 172-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.3-րդ գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 17.3
ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ, ԱՆՎԱՉՄՈՒՇԿՆԵՐԻ, ՍԿՈՒՏԵՐՆԵՐԻ, ՀԻՐՈՍԿՈՒՏԵՐՆԵՐԻ ԵՎ ՀՈՎԵՐԲՈՐԴՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 93.11. Հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի համար հաստատագրված վճար վճարողները
1. Վճարողներ են համարվում հեծանիվներ, անվաչմուշկներ, սկուտերներ, հիրոսկուտերներ և հովերբորդներ վարձույթով հատկացնողները:
Հոդված 93.12. Հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի համար հաստատագրված վճարի չափը
1. Հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովեր-բորդների վարձույթի համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 18000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Հոդված 93.13. Հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը
1. Հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների քանակը:
Հոդված 93.14. Հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթի համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
1) Ստեփանակերտ քաղաքի համար` 1,0.
2) շրջկենտրոնների համար` 0,6.
3) այլ վայրերի համար` 0,4:»:
Հոդված 5. Օրենքի 98-րդ հոդվածում ««գ», «դ», «է», «ժգ», «ժդ», «ժե», «ժը», «ժթ» «ի», «իա» և «իբ»» բառերը փոխարինել ««ա.2», «գ», «դ», «է», «ժգ», «ժդ», «ժե», «ժը», «ժթ», «ժթ.1», «ի», «իա», «իբ» և «իգ»» բառերով:
Հոդված 6. ««Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի հունիսի 30-ի ՀՕ-20-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 7-րդ հոդվածի «ա.2», «ժթ.1» և «իգ» կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն առաջին անգամ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 20 օրվա ընթացքում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2016թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-40-Ն