«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2016թ. դեկտեմբերի 22-ին

Հոդված 1.  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասում «տրվում է» բառը փոխարինել «կարող է տրվել» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 30-րդ հոդվածի 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2016թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-37-Ն