«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2016թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը «տալ համապատասխան բացատրություններ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտա­վորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձևով տեղե­կատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտա­վորությունները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                   Բ.ՍԱՀԱԿՅԱՆ                                                                                     

 

 

 

2016թ. դեկտեմբերի 14

Ստեփանակերտ

ՀՕ-35-Ն