«Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                     Ընդունված է 2016թ. նոյեմբերի 30-ին

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-72 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետում «հարկվող օբյեկտը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ փոխադրամիջոցների)» բառերը, իսկ «առաջանում է» բառերից հետո` «(նախկին սեփակա­նատիրոջ համար դադարում է)» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` սույն կետով սահմանված փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում, այդ փոխադրամիջոցների համար մինչև խոտանման ամսվան հաջորդող  ամսվա 1-ը դադարած  գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման` սույն օրենքով սահմանված կարգով և չափերով:

 Սույն կետով սահմանված արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում հաշվառող մարմնի կողմից այդ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի գույքահարկի գծով այլ փոխադրամիջոցների պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա վերադարձվում են ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում։»։

 

 Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը

 

1.Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:

2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են`

1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին.

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «եռամսյակ» բառը փոխարինել «կիսամյակ» բառով, իսկ «եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը» բառերը` «կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։

Ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների տարեկան տեխնիկական զննության կատարման ժամանակ ներկայացնում են փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով ժամկետանց հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք:

Հաշվառող մարմնի կողմից փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորու­թյուններ չունենալու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«4. Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող լիազոր մարմնի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկու­թյունները կամ գույքահարկ վճարողին տրված` խոտանումը հիմնավորող փաստաթուղթը: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարողին հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի վերջում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետեր.

«5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով: Հաշման­դամներին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված ավտո­մե­քենաների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհա­տուցման ենթակա չէ.

6) փոստային կապի ազգային օպերատորը:»:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակութամբ 4-րդ մասով.

«4. Սույն օրենքով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց  հետո անցել է տասը տարի:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2016թ. դեկտեմբերի 14

Ստեփանակերտ

ՀՕ-31-Ն