Ընդունված է 2016թ. սեպտեմբերի 29-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների (այսուհետ` վճար) դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:
Հոդված 2. |
Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը |
1. Վնասակար նյութերն օդային ավազան արտանետելու համար վճարների դրույքաչափերն են`
1) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
փոշի |
1 800 ՀՀ դրամ |
ածխածնի մոնօքսիդ |
240 ՀՀ դրամ |
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) |
14 800 ՀՀ դրամ |
ծծմբային անհիդրիդ |
1 800 ՀՀ դրամ |
քլոր |
12 000 ՀՀ դրամ |
քլորոպրեն |
90 000 ՀՀ դրամ. |
2) սույն մասի 1-ին կետում նշված վնասակար նյութերից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան փաստացի արտանետված մթնոլորտային օդն աղտոտող մյուս բոլոր այն նյութերը, որոնց մասով արտանետումների փաստացի ծավալները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված արտանետումների ծավալը, կամ որոնց մասով հաշվառման ենթակա օբյեկտներ ունեցող կազմակերպությունների գծով բացակայում են օրենսդրությամբ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվությունները:
Սույն կետում նշված մթնոլորտային օդն աղտոտող բոլոր նյութերի համար վճարի դրույքաչափը (Դօդ) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Դօդ = 900 ՀՀ դրամ/ ՍԹԿ,
որտեղ ՍԹԿ-ն օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա).
3) Ստեփանակերտ քաղաքում, ազգային պարկերի տարածքներում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ամրակայված աղբյուրներ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սույն մասի 1-ին կետում նշված և (կամ) 2-րդ կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերն ավելացվում են 1.5 անգամ.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Մ և Ն ենթախմբերի ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց խմբերի և ենթախմբերի`
Ավտոտրանսպոր-տային միջոցի խումբը |
Ավտոտրանսպորտային միջոցի ենթախումբը |
Դրույքա-չափը (ՀՀ դրամ) |
Մարդատար` Մ |
Մ1` ուղևորների փոխադրման համար նախատեսված թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ոչ ավելի նստատեղ |
2 500 |
Մ2` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 5 տոննան |
5 000 |
|
Մ3` ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ (ներքին այրման շարժիչներով ավտոբուսներ), որոնք, բացի վարորդի տեղից, ունեն 8-ից ավելի նստատեղ, և որոնց առավելագույն զանգվածը գերազանցում է 5 տոննան |
10 000 |
|
Բեռնատար` Ն |
Ն1` բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն զանգվածը չի գերազանցում 3,5 տոննան |
5 000 |
Ն2` բեռների փոխադրման համար նախատեսված` 3,5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 12 տոննա առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ |
10 000 |
|
Ն3` Բեռների փոխադրման համար նախատեսված` 12 տոննայից ավելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներ |
15 000. |
5) սույն մասի 4-րդ կետում նշված դրույքաչափերի վրա կիրառվում են հետևյալ բազմապատիկ գործակիցները`
Բենզինային շարժիչով մինչև 1986 թվականի հոկտեմբերի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.2 |
բենզինային շարժիչով չեզոքացման համակարգ չունեցող 1986 թվականի հոկտեմբերի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.0 |
բենզինային շարժիչով երկբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.3 |
բենզինային շարժիչով եռաբաղադրիչ չեզոքացման համակարգ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.15 |
դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների համար |
1.0 |
գազային շարժիչով մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.5 |
գազային շարժիչով 2000 թվականի հուլիսի 1-ից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցների համար |
0.35. |
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող Տ ենթախմբի մեքենաներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`
մինչև 50Ձ |
10xՁ ՀՀ դրամ |
50-80Ձ |
20xՁ ՀՀ դրամ |
81-100Ձ |
30xՁ ՀՀ դրամ |
101-150Ձ |
40xՁ ՀՀ դրամ |
151-200Ձ |
50xՁ ՀՀ դրամ |
201-250Ձ |
60xՁ ՀՀ դրամ |
251-300Ձ |
70xՁ ՀՀ դրամ |
300Ձ-ից ավելի |
100xՁ ՀՀ դրամ, |
որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.
7) այլ պետություններում հաշվառված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ դրանց տեսակի և բեռնատարողության`
Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
Ավտոտրանսպորտային միջոցի նկարագիրը |
Դրույքաչափը (ՀՀ դրամ) |
|
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապե- տության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի |
|
|
|
նորմաների սահմաններում կատարվող արտանետումների դեպքում |
նորմաների սահ- մաններից ավելի` վերոգրյալ նյութերից առնվազն մեկի գծով արտանետումների դեպքում |
8703 21-8703 33 |
մարդատար ավտոմեքե- նաներ` նախատեսված մինչև 10 մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար |
3 750 |
7 500 |
8702 |
մարդատար ավտոմեքե- նաներ` նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանս- պորտային միջոցների |
10 000 |
20 000 |
8704 21 8704 31 |
բեռների փոխադրման համար` 5 տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
5 000 |
10 000 |
8704 22 8704 32 |
բեռների փոխադրման համար` 5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
10 000 |
20 000 |
8704 23 |
բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ |
15 000 |
30 000: |
2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց վճարի դրույքաչափերն են`
1) կախված նյութեր |
5 300 ՀՀ դրամ |
ազոտ ամոնիակային |
5 100 ՀՀ դրամ |
թթվածնի կենսաբանական պահանջ |
18 400 ՀՀ դրամ |
նավթամթերք |
204 600 ՀՀ դրամ |
պղինձ |
1 023 900 ՀՀ դրամ |
ցինկ |
1 023 900 ՀՀ դրամ |
սուլֆատներ |
100 ՀՀ դրամ |
քլորիդներ |
30 ՀՀ դրամ |
նիտրիտներ |
511 500 ՀՀ դրամ |
նիտրատներ |
1100 ՀՀ դրամ |
ընդհանուր ֆոսֆոր |
40 000 ՀՀ դրամ |
դետերգենտ (լվացող քիմիական) նյութեր |
102 300 ՀՀ դրամ |
ծանր մետաղների աղեր |
511 500 ՀՀ դրամ |
ցիան և ցիանի միացություններ |
511 500 ՀՀ դրամ |
2) սույն մասի 1-ին կետում նշված վնասակար նյութերից և միացություններից բացի, վճարի օբյեկտ են հանդիսանում նաև հաշվետու ժամանակաշրջանում ջրային ավազան փաստացի արտանետված մյուս բոլոր այն վնասակար նյութերը և միացությունները, որոնց մասով արտահոսքի փաստացի ծավալները գերազանցում են ջրօգտագործման թույլտվություններով սահմանված կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները, կամ բացակայում են արտահոսքի գծով ջրօգտագործման թույլտվությունները կամ ջրօգտագործման թույլտվություններով չեն սահմանված թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալներ:
Սույն կետում նշված բոլոր վնասակար նյութերի և միացությունների համար վճարի դրույքաչափը (Դջուր) յուրաքանչյուր տոննայի արտանետման դիմաց հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Դջուր = 10 000 ՀՀ դրամ/ՍԹԿձկն,
որտեղ ՍԹԿձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի խտությունն է (կոնցենտրացիա).
3) Սարսանգի ջրամբարի ջրահավաք ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար (բացառությամբ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների) սույն մասի 1-ին կետում նշված և (կամ) 2-րդ կետի համաձայն հաշվարկվող դրույքաչափերը կրկնապատկվում են:
Հոդված 3. |
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը |
1. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են`
1) հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար`
առաջին դասի վտանգավորության թափոններ |
48 000 ՀՀ դրամ |
երկրորդ դասի վտանգավորության թափոններ |
24 000 ՀՀ դրամ |
երրորդ դասի վտանգավորության թափոններ |
4 800 ՀՀ դրամ |
չորրորդ դասի վտանգավորության թափոններ |
1 500 ՀՀ դրամ |
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների) |
600 ՀՀ դրամ |
լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ |
0 ՀՀ դրամ |
հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ |
60 ՀՀ դրամ. |
2) արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար`
|
Դրույքաչափը` ըստ տեղադրման ժամանակահատվածի (ՀՀ դրամ) |
||
թափոնների առա- ջացման պահից հաշվարկված մինչև մեկ տարի պահման դեպքում (տեխնոլոգիական փուլ, կուտակում) |
թափոնների առաջացման պահից հաշվարկված մեկ տարուց մինչև երեք տարի ներառյալ պահման դեպքում |
թափոնների առաջացման պահից հաշվարկած երեք տարուց ավելի պահման դեպքում |
|
առաջին դասի վտանգա-վորության թափոններ |
0 |
16 000 |
48 000 |
երկրորդ դասի վտանգա-վորության թափոններ |
0 |
8 000 |
24 000 |
երրորդ դասի վտանգա-վորության թափոններ |
0 |
1 600 |
4 800 |
չորրորդ դասի վտանգա-վորության թափոններ |
0 |
500 |
1 500 |
ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների) |
0 |
200 |
600: |
Հոդված 4. |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը |
1. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերն են`
Ծածկագիրը` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի |
Ապրանքի համառոտ անվանումը |
Դրույքաչափը |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար` ապրանքի մաքսային արժեքի նկատմամբ, տոկոսով |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար` դրանց իրացման շրջանառության նկատմամբ, տոկոսով |
||
2707 2709 00 2710 2713 2714 90 000 2715 00 000 |
հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի) |
2.0 |
2.0 |
2710 19 930 2710 91 000 2710 99 000 |
էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք |
3.0 |
3.0 |
2903 41 000
2903 42 000
2903 43 000
2903 44 100
2903 44 900 |
ֆտորեռաքլորմեթան (ֆրեոն-11), [CFCL3] երկֆտորերկքլորմեթան (ֆրեոն-12), [CF2CL2] եռֆտորեռաքլորէթան (ֆրեոն-113), [C2F3CL3] քառաֆտորերկքլորէթան (ֆրեոն-114), [C2F4CL2] հինգֆտորքլորէթան (ֆրեոն-115), [C2F5CL] |
2.0 |
2.0 |
2903 46 100
2903 46 200
2903 46 900 |
Երկֆտորբրոմքլորմեթան (հալոն-1211) [CF2BrCL] եռֆտորբրոմմեթան (հալոն-1301) [CF3Br] քառֆտորերկբրոմեթան (հալոն-2402) [C2F4Br2] |
2.0 |
2.0 |
3215 11 00 3215 19 000 |
տպագրական ներկ |
3.0 |
3.0 |
3402 |
լվացող նյութեր |
0.5 |
0.5 |
3701 3702 3704 00 100 3705 3706 |
կինո-ֆոտո ժապավեններ |
0.8 |
0.8 |
3819 00 000 |
արգելակման հեղուկներ |
2.0 |
2.0 |
3820 00 000 |
հակասառեցնող և հակասառցապատող հեղուկներ պատրաստի |
2.0 |
2.0 |
3923 3925 10 000 |
պլաստմասսայից ար- տադրանք ապրանքների փաթեթավորման և տեղափոխման համար, 300լ ծավալից ավելի ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ պլաստմասսայից |
2.0 |
2.0 |
4011 4012 |
անվադողեր |
1.0 |
1.0 |
4013 |
ռետիներ օդախցիկներ |
1.0 |
1.0 |
6811 6812 6813 |
արտադրանք ասբեստից, ֆրիկցիոն նյութեր (բացառությամբ 6813 10 100 և 6813 90 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) |
3.0 |
3.0 |
7019 |
ապակյա մանրաթել |
0.8 |
0.8 |
78 |
կապար և կապարից պատրաստված արտադրանք |
3.0 |
3.0 |
8311 10 |
էլեկտրոդներ |
1.5 |
1.5 |
8421 23 |
ներքին այրման շարժիչների յուղի կամ վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ 8421 23 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) |
1.0 |
1.0 |
8506 30 |
առաջնային մարտկոցներ սնդիկ-օքսիդային |
1.5 |
1.5 |
8506 40 |
առաջնային մարտկոցներ արծաթ-օքսիդային |
1.5 |
1.5 |
8506 80 |
առաջնային մարտկոցներ այլ |
1.5 |
1.5 |
8507 10 8507 20 |
մարտկոցներ կապարային (բացառությամբ 8507 10 100 և 8507 20 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) |
3.0 |
3.0 |
8507 30 8507 80 |
մարտկոցներ կադմիում-նիկելային, մարտկոցներ այլ (բացառությամբ 8507 30 100 և 8507 80 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) |
2.0 |
2.0 |
8507 90 |
մարտկոցների մասեր (բացառությամբ 8507 90 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) |
1.5 |
1.5 |
8532 22 000 |
էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ |
3.0 |
3.0 |
8539 31 |
լյումինեսցենտային լամպեր թերմակատոդով |
3.0 |
3.0 |
8539 32 100 |
սնդիկային լամպեր |
3.0 |
3.0 |
8702, 8703, 8704, 8705 |
5 տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
2.0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
10,0 |
x |
8702, 8703, 8704, 8705 |
15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) |
20,0 |
x: |
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. |
Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը |
1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանվածդրույքաչափերին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից (մեխանիզմներից) և լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
3. Այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան և վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործմանվճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերին համապատասխան, բացառությամբ սույն մասի 2-րդ պարբերությունում նշված դեպքի:
Ձկնաբուծության նպատակով ջրօգտագործող և ջրային ռեսուրսներ վնասակար նյութերի և միացությունների արտանետումներ իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար վճարները հաշվարկվում են նրանց կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների միջին կոնցենտրացիաների ու ջրային ռեսուրսի տվյալ հատվածի համար սահմանված ջրի որակի էկոլոգիական նորմերի 90 տոկոսի դրական տարբերության, ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվածդրույքաչափերի արտադրյալի չափով: Ջրի որակի էկոլոգիական նորմերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. |
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի հաշվարկման կարգը |
1. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման (պահման) դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանվածդրույքաչափերին համապատասխան:
Հոդված 7. |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի հաշվարկման կարգը |
1. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-134 օրենքը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2016թ. հոկտեմբերի 13 Ստեփանակերտ ՀՕ-27-Ն |
|