ԼՈՒՐԵՐ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը
12 հունվարի 2017

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը  հունվարի 12-ին  հրավիրել է հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է մինչ այս պահը հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը և ներկայացրել հետագա անելիքները:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստում ընդմիջվել են Սահմանադրության նախագծի քննարկումները և պատգամավորներն ու խմբակցությունները  հնարավորություն են ստացել մինչև հունվարի 11-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Աշոտ Ղուլյանի խոսքով, հանձնաժողովն այդ ընթացքում ստացել է շուրջ 200 առաջարկություն և դիտողություն:

«Ստացված առաջարկությունները սպասվածից բավականին շատ են եղել, ինչի համար շնորհակալ ենք հեղինակներին, քանի որ այդ ուղղորդումները մեզ օգնելու են ամբողջացնել Սահմանադրության նախագծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Հանձնաժողովի անդամներն այնուհետև անցել են ստացված առաջարկությունների քննարկմանը, որից հետո, ըստ պատրաստվածության, նախանշվելու են հետագա քայլերը:

ԼՈՒՐԵՐ