ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
27 դեկտեմբերի 2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում առկա օրինագծերը և պարզաբանվել՝ ԱԺ լիագումար նիստում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման ընթացակարգը: 

Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արամ Գրիգորյանը համապատասխան հաղորդում է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ