Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                          Ընդունված է 2016թ. սեպտեմբերի 29-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի նոյեմբերի 27-ի ընդերքի մասինօրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում       34-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ և 36-րդ կետեր.

«35) ընդերքօգտագործման թափոններ` կիրառվում են այն իմաստով, որը սահմանված է «Թափոններիմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.

36) պոչամբար` օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «արդյունաբերական» բառը փոխարինել «արդյունաբերական (ընդերքօգտագործման)» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ՝                  

       Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2016թ. հոկտեմբերի 13

Ստեփանակերտ

ՀՕ-25-Ն