«Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2016թ. սեպտեմբերի 29-ին

Հոդված 1. «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-198 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության «արտադրության» բառը փոխարինել «արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 13-րդ պարբերության «տարածմանը» բառը փոխարինել «տարածման կանխարգելմանը» բառերով.

2) 16-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հատուկ հատկացված տեղեր՝ թափոնների գործածության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր.».

3) 27-րդ պարբերության վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«ընդերքօգտագործման թափոններ` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում առաջացած մակաբացման ապարներ և այլ թափոններ.

մակաբացման ապարներ՝ հանքամարմինները կողքերից պարփակող և վրայից ծածկող, ինչպես նաև հանքամարմինների սահմաններում գտնվող դատարկ ապարներ և ոչ հաշվեկշռային պաշարներին դասվող օգտակար հանածոներ, որոնք ենթակա են դեպի հատուկ հատկացված տեղեր փոխադրման:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի «թ» կետում, 17-րդ հոդվածում և 21-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «թափոններ արտադրողներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «թափոններ առաջացնողներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վտանգավոր թափոններ առաջացնողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և հաստատում են ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված թափոնների անձնագրերը:»:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումն իրականացնում է բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը, որին թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում ներկայացնում են ռեեստրային գրանցման հաշվետվություն:»:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16.

Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը

 

1. Թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառման և նկարագրման նպատակով բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վարում էթափոնների հեռացման վայրերի ռեեստրը:

2. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով  թափոնների  տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում բնապահպանության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին են ներկայացնում ռեեստրային գրանցման թերթիկ:

3. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրի տվյալները ենթակա են ամենամյա ճշգրտման:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ՝                           

                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2016թ. հոկտեմբերի 13

Ստեփանակերտ

ՀՕ-24-Ն