Ընդունված է 2016թ. սեպտեմբերի 29-ին
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ձևավորած ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտիշահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:».
2) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը տարածվում է միայն այն ներդրումների վրա, որոնք ուղղվում են արտադրական բնույթի հիմնական միջոցների ձեռքբերմանը (կառուցմանը):».
3) հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառվում է միայն մեկ անգամ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված դրույթը տարածվում է նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտված և օգտվող կազմակերպությունների վրա:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2016թ. հոկտեմբերի 13 Ստեփանակերտ ՀՕ-26-Ն |