07 դեկտեմբերի 2016
07 դեկտեմբերի 2016
Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:
Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմո Ծատրյանը:
Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում ԼՂՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:
Оրվա երկրորդ կեսին բյուջեի քննարկումները մեկնարկել են ԱԺ խմբակցություններում: