ԼՈՒՐԵՐ
Աշխատանքային խորհրդակցություն խորհրդարանի նախագահի մոտ
28 նոյեմբերի 2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 28-ին ԱԺ փոխնախագահի,  մշտական հանձնաժողովների ղեկավարների, տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են խորհրդարանի 4-րդ նստաշրջանի օրակարգում ներառված օրենքների նախագծերը, որոնց մասին համապատասխան հաղորդումներ են ներկայացրել գլխադասային հանձնաժողովների ղեկավարները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը տեղի կունենա  նոյեմբերի 30-ին, ժամը՝ 11:00-ին:

Համաձայն կանոնակարգի, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր  հարցուպատասխանի ընթացակարգ:

ԼՈՒՐԵՐ