Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թթ. ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

 

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2016թ. հունիսի 30-ին

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-22-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն:

Հաշվետվությունն ընդգրկում է 2015 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր):

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե Ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր Ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ Ծրագիրը»:

Ծրագրի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման Օրենքով սահմանված ձևերով»:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:

Պետական գույքի սեփականաշնորհման ընթացքում օգտագործվել և կիրառվել են մասնավորեցման այն ձևերը, որոնք թույլ են տվել հնարավորինս արդյունավետ ու փոխշահավետ կազմակերպել սեփականության իրավունքի փոխանցումը մասնավորեցման սուբյեկտներին՝ հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 511 որոշմամբ հաստատված «Պետական գույքի կառավարման հայեցակարգի» հիմնարար դրույթները՝ դրանով իսկ ապահովելով պետական գույքի կառավարման ոլորտում գործող սկզբունքներն ու գերակայությունները:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) հաշվետու ժամանակաշրջանի համար մուտքերը սահմանվել են 35 000 000 ՀՀ դրամ: Օրենքի դրույթն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) իրեն վերապահված գործառույթների շրջանակում ծավալած գործունեության ընթացքում արձանագրել է հետևյալ կատարողականը.

1) պետական անշարժ գույքի և հողամասի մասնավորեցման գործարքներից, ինչպես նաև նախորդող ժամանակահատվածներում կնքած մասնավորեցման պայմանագրերով սահմանված և վճարման ժամանակացույցներով ստացած վճարումներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվել է 12 918 465 ՀՀ դրամ.

2) միևնույն ժամանակ, պետական անշարժ և շարժական գույքի և հողամասի օտարման գործարքներից, ինչպես նաև նախորդող ժամանակահատվածներում կնքված առուվաճառքի պայմանագրերով սահմանված և վճարման ժամանակացույցներով ստացած վճարումներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականբյուջե մուտքագրվել է նաև 52 335 850 ՀՀ դրամ։

Նշված գումարների մեջ ներառված են պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած սուբյեկտների մասով հաշվարկված և վերջիններիս կողմից վճարված 255 365 ՀՀ դրամ տուգանքները։

Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` մասնավորեցման և օտարման գործարքներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե ընդհանուր առմամբ մուտքագրվել է 65 254 315 ՀՀ դրամ, կամ սահմանված պլանի 186,4 տոկոսը:

Փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործարքներից առաջացած 4 119 955 ՀՀ դրամ գումարը, համաձայն գործող օրենսդրության պահանջների, ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում մնացած 15 ընկերություններից մեկը` Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, գտնվում էր դատական կարգով լուծարման ընթացքում:

Մասնավորեցման ներկայացված մնացած 14 ընկերությունների մասով հայտեր չեն ներկայացվել: Նշվածներից երեքը պատկանում են էներգետիկայի, յոթը՝ կոմունալ տնտեսության, մեկը՝ ճանապարհաշինության, մեկը՝ շինանյութերի արտադրության, մեկը՝ նյութատեխնիկական մատակարարման և մեկը՝ այլ ոլորտի:

 

2.2. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են երեք «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնց ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 14 670 000 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 3 106 500 ՀՀ դրամ կամ գնահատված արժեքի 21,2 տոկոսը, որն ամբողջությամբ մուտքագրվել է պետական բյուջե նույն ժամանակահատվածում:

Նշված օբյեկտներից՝

1) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են երկուսը, որոնց գնահատված արժեքը կազմել է 14 540 000 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 3 000 000 ՀՀ դրամ կամ գնահատված արժեքի 20,6 տոկոսը.

2) աճուրդային վաճառքի ձևով մասնավորեցվել է մեկը, որի գնահատված արժեքը կազմել է 130 000 ՀՀ դրամ, իսկ վաճառքի գինը՝ 106 550 ՀՀ դրամ:

Վերոհիշյալ երեք մասնավորեցման սուբյեկտներից երկուսը կնքված պայմանագրերով ընդհանուր առմամբ ստանձնել են տարաժամկետ կատարման հետևյալ պարտավորությունները`

1) 30 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում, կամ մասնավորեցվող գույքի գնահատված արժեքի 204,5 տոկոսը, այդ թվում` 2 000 000 ՀՀ դրամ ներդրում` հաշվետու ժամանակաշրջանում.

2) 6 աշխատատեղերի ստեղծում:

«Փոքր» և կիսավեր օբյեկտների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի ներկայացված են N 1 աղյուսակում:

 

2.3. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման են ներկայացվել չորս «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնց ընդհանուր մեկնարկային գինը կազմել է 3 012 260 ՀՀ դրամ: Նշված օբյեկտներից մասնավորեցվել է մեկը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքում գտնվող փայտյա շինությամբ անասնաբուժական կայան)՝ 106 550 ՀՀ դրամ վաճառքի գնով, իսկ մնացած երեքի մասով աճուրդը համարվել է չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով:

 

2.4. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:

Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել Օրենքով սահմանված կարգով՝ որպես գույքիառանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում մնացած 15 ընկերություններից մեկը՝ Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև նախորդ Ծրագրում ընդգրկված երեքը` Ասկերանի, Մարտունու և Հադրութի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ընկերությունները, գտնվում էին դատական կարգով լուծարման ընթացքում:

 

2.5. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաևմասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ, ինչը հետևողականորեն և անընդհատ վերահսկվում է Աշխատակազմի կողմից:

Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է Աշխատակազմի վերահսկողության ներքո գտնվել 26մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնցով ստանձնած ընդհանուր պարտավորությունը ներդրումների մասով կազմել է 3 333 000 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 287 աշխատատեղ:

Միևնույն ժամանակ Աշխատակազմի կողմից սահմանված ընթացակարգով, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների ոչ լրիվ կատարման հիմքով՝ դատական կարգով պայմանագրային պարտավորություններից ազատվել և վերահսկողությունից հանվել են հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակահատվածներում պարտավորություններ ստանձնած և ամբողջությամբ կամ մասնակի կատարած ութմասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնց հայտարարված ընդհանուր ներդրումները կազմել են 1 046 500 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 166 աշխատատեղ: Նշված սուբյեկտների կատարողականը արձանագրվել է հետևյալ կերպ.

1) ներդրումներ՝ 1 016 900 000 ՀՀ դրամ, կամ հայտարարվածի 97,2 տոկոսը.

2) սոցիալական երաշխիքներ՝ 103 աշխատատեղ, կամ հայտարարվածի 62,0 տոկոսը:

Ընդհանուր հայտարարված պայմանագրային պարտավորությունների թերակատարումը հիմնականում պայմանավորված է մասնավորեցման սուբյեկտ «Հիսունհինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պետության հանդեպ ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարմամբ: Աշխատակազմը օրենքով սահմանված կարգով ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները իրավահաջորդ նոր սեփականատերից գույքի վաճառքի գինը և պայմանագրային պարտավորությունների չկատարման համար հաշվարկված տուգանքները ամբողջ ծավալով գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից կնքված գործարքներում հօգուտ պետության հաշվանցվել է ընդհանուր առմամբ 97 071 250 ՀՀ դրամ գումար:

Աշխատակազմի կողմից հաշվետու ժամանակաշրջանում ստուգվել է պայմանագրային պարտավորություններ ունեցող թվով 15 մասնավորեցման (օտարման) սուբյեկտների պարտավորությունների կատարման ընթացքը: Նշված սուբյեկտների հայտարարված ընդհանուր պայմանագրային պարտավորությունները կազմել են՝

1) ներդրումներ՝ 476 850 000 ՀՀ դրամ.

2) սոցիալական երաշխիքներ՝ հինգ աշխատատեղ:

Փաստացի կատարողականը հետևյալն է՝

1) ներդրումներ՝ 763 251 040 ՀՀ դրամ կամ հայտարարվածի 160,1 տոկոսը.

2) սոցիալական երաշխիքներ՝ 2 աշխատատեղ կամ հայտարարվածի 40,0 տոկոսը:

Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորություններ ունեցող մասնավորեցման(օտարման) սուբյեկտների կատարած աշխատանքների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների ևմասնավորեցման ձևերի, ներկայացված են N 2 աղյուսակում:

Պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարման ժամկետը հաշվետու ժամանակաշրջանում լրացած երեք մասնավորեցման սուբյեկտների ստանձնած ընդհանուր ներդրումների չափը կազմել է 370 500 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` 38 նոր աշխատատեղ: Աշխատակազմի կողմից արձանագրվել է հետևյալ կատարողականը`

1) ներդրումներ՝ 397 346 819 ՀՀ դրամ, կամ հայտարարվածի 107,2 տոկոսը.

2) սոցիալական երաշխիքներ՝ 50 աշխատատեղ, կամ հայտարարվածի 131,6 տոկոսը:

Մասնավորեցման (օտարման) պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանում պարտավորությունները վաղաժամկետ լրիվ կամ մասնակի կատարած երեք սուբյեկտների հայտարարված ընդհանուր ներդրումների չափը կազմել է 445 000 000 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ երեք աշխատատեղ: Աշխատակազմի կողմից արձանագրվել է հետևյալ փաստացի կատարողականը՝

1) ներդրումներ՝ 627 114 887 ՀՀ դրամ կամ հայտարարվածի 140,9 տոկոսը.

2) երեք աշխատատեղերի ստեղծման սոցիալական երաշխիքների ապահովումը նախատեսված է իրականացնել 2019 թվականին (ֆիզիկական անձ Վագիֆ Հարությունյան):

Նշված սուբյեկտների հայտարարված ընդհանուր պայմանագրային պարտավորությունները կազմել են՝

1) ներդրումներ՝ 815 500 000 ՀՀ դրամ.

2) սոցիալական երաշխիքներ՝ 41 աշխատատեղ:

Փաստացի կատարողականը հետևյալն է՝

1) ներդրումներ՝ 1 024 461 700 ՀՀ դրամ կամ հայտարարվածի 125,6 տոկոսը.

2) սոցիալական երաշխիքներ՝ 50 աշխատատեղ կամ հայտարարվածի 122,0 տոկոսը:

Պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարման ժամկետը հաշվետու ժամանակաշրջանում լրացած և պարտավորությունները վաղաժամկետ կատարած (մասնակի կատարած) մասնավորեցման (օտարման) սուբյեկտների կատարողականի մասին տեղեկությունները ներկայացված են N 3 աղյուսակում:

Մասնավորեցման (օտարման) պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանի համար սահմանված պարտավորությունները չեն կատարել` 

(հազ. ՀՀ դրամ)

 

 

Հ/հ

Ծածկագիրը

Գնորդի անվանումը

Օբյեկտի անվանումը

Հասցեն

Սահմանված պար-տավորություն-

ները, այդ թվում`

Ընդհանուր պարտա-վորությունների փաստացի կա-տարողականը

ներդ-րում-

ներ

սոցիալա-կան երաշ-խիքներ

1.

 

 

8110

Ֆիզիկական անձ Անատոլի Բաբայան

 

Վարչական

շենք

ԼՂՀ ք. Մարտունի,

Ա.Արզումանյան փողոց N 7

 

 

10000,0

 

 

-

 

 

-

2.

 

 

8087

 

«ԱՄԱՐԱՍ ԻՆՎԵՍՏ»

ՍՊԸ

Նախկին առողջարա-

նային համալիրի կիսավեր շենք

 

ԼՂՀ ք. Շուշի, Մոսկովյան փողոց

N 12

 

 

40000,0

 

 

-

 

 

-

3.

 

6232

«Պատուհան» ՍՊԸ

Նախկին պահեստի կիսավեր շենք

ԼՂՀ ք. Ասկերան, Դանիելյան փողոց

 

 

2000,0

 

 

3

 

 

-

 

 

4.

 

 

7128/2

 

«Նոր Ուղի» ՍՊԸ

Նախկին երկաթբետոնե արտադրա-մասի շենքեր և շինություն-ներ

ԼՂՀ

ք.Ստեփանակերտ, Բաղրամյան փողոց N 10/1

 

 

10350,0

 

 

-

 

 

-

 

 

5.

 

 

-

 

«ԱՐԶԻ-ԳՐՈՒՊ»

ՍՊԸ

 

Շենքեր և շինություններ

ԼՂՀ

ք. Մարտակերտ, Մ. Խորենացու փողոց

N 11բ

 

 

30000,0

 

 

-

 

 

-

6.

 

 

-

Անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Արզումանյան

 

Ոչ բնակելի տարածք

ԼՂՀ

ք.Ստեփանակերտ,

Ն. Ստեփանյան փողոց N 9/25

 

 

20000,0

 

 

-

 

 

-

 

Ընդամենը`

 

 

112350.0

3

-

 

 

Հաշվետու տարվա վերջի դրությամբ Աշխատակազմի վերահսկողության ներքո մնացել է 20 մասնավորեցման(օտարման) սուբյեկտների գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պարտավորությունները կազմել են՝

1) ներդրումներ՝ 2 332 700 000 ՀՀ դրամ.

2) սոցիալական երաշխիքներ՝ 114 աշխատատեղ:

 

2.6. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Պայմանագրային պարտավորությունները չկատարած (ոչ պատշաճ կատարած) մեկ սուբյեկտի` «Մալու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ Աշխատակազմի կողմից երկու հայցադիմում է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնց վերաբերյալ կայացված վճիռների համաձայն՝ նշված սուբյեկտից համապատասխանաբար՝ հարկադիր կատարմամբ հօգուտ պետական բյուջեի կգանձվի 114 475 ՀՀ դրամ գումար և սուբյեկտի հետ կնքված պայմանագիրը լուծվել ու 16 160 000 ՀՀ դրամ գնահատված արժեք ունեցող օբյեկտը վերադարձվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

 

  

Աղյուսակ N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ

 

(հազ. ՀՀ դրամ)

 

 

Հ/հ

Ծած-

կա-գիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

ԼՂՀ

կառավ. որոշման համարը և թվագրու-

թյունը

Մասնա-

վորեց-ման ձևը

Գնահա-

տված արժեքը (այդ թվում` հողա-

մասի արժեքը)

Վաճառքի գինը (այդ թվում` հողա-

մասի կադաս-

տրային արժեքը)

Մուծված է պետա-

կան բյուջե

Ներ-դրում-

ների կատար-

ման ժամ-

կետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի անվա-

նումը

Հայտարար-ված

Կատար-

ված փոփո-

խու-     թյունը

Փաստացի

Հայտարար-ված

Կատար-

ված փոփոխ-

ությունը

Փաս-տացի

Ընդա-

մենը

Այդ թվում` 2015թ.

Ընդա-

մենը

Այդ թվում` 2015թ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

 

 

1.

 

 

6274

Անասնաբու

ժական

կայան, ԼՂՀ Մարտակերտի շրջան,

գ. Չլդրան

 

N375-Ա 16.06.

2015թ.

 

աճուր

դային վաճառք

 

 

130,0

 

 

106,5

 

 

106,5

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

-

 

Ֆիզիկ

ական

անձ

Դավիթ Ղուլյան

 

 

2.

 

 

8112

Ավտոտնակ, ԼՂՀ, ք. Ստեփա

նակերտ, Ա. Առաքելյան փողոց N14/9

 

 

N606-Ա 19.09.

2015թ.

 

 

ուղղակի վաճառք

 

 

10000,0

 

 

2000,0

 

 

2000,0

 

 

30.12.

2019թ.

 

 

150

00,0

 

 

20

00,0

 

 

-

 

 

15744,2

 

 

3

 

 

-

 

 

-

 

 

-

Ֆիզիկ

ական

անձ

Վագիֆ Հարութ յունյան

 

 

3.

 

 

8113

Վարչական շենք, ԼՂՀ, ք. Հադրութ, Մկրտչյան փողոց N72 շենք, 2-րդ հարկ

 

 

N798-Ա 30.11.

2015թ.

 

 

ուղղակի վաճառք

 

 

4540,0

 

 

1000,0

 

 

1000,0

 

 

30.12.

2018թ.

 

 

150

00,0

 

 

-

 

 

-

 

 

-

 

 

3

 

 

-

 

 

-

 

 

-

 

«ԵՐԵՔ

ԵՂԲ

ԱՅՐ»

ՍՊԸ

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ`

 

 

14670,0

3106,5

3106,5

 

300

00,0

20

00,0

 

15744,2

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ)  ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝

ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ

 

(հազ. ՀՀ դրամ)

 

 

Հ/հ

Ծած-

կա-գիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

Գնահատ-ված արժեքը

Վա-     ճառքի գինը

Մուծ- ված է պետ. բյուջե

Գնորդի անվանումը

Մասնա-

վորեցման ձևը

Պարտա-վորություն-

ների ավարտ-

ման ժամկետը

Հաշվետու ժամանակաշրջանի

ԼՂՀ

կառա-վարու-

թյան

որոշումը

Պայմա- նագիրը

Ներդրումների

ծավալը

Նոր աշխատա-

տեղեր

Հայտարար-ված

Փաստացի կատար- ված

Հայտար- արված

Փաստ- ացի կատար- ված

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

«ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

 

1.

 

 

6232

Նախկին

պահեստի կիսավեր շենք, ԼՂՀ, ք. Ասկերան, Դանիելյան փողոց

 

 

6000,0

 

 

1383,0

 

 

1383,0

 

«Պատուհան»

ՍՊԸ

 

ուղղակի վաճառք

 

 

01.07.2015թ.

 

 

2000,0

 

 

-

 

 

3

 

 

-

 

N 573-Ա 24.08.

2013թ.

 

N 1158 02.10.

2013թ.

 

 

2.

 

 

6078

Շենքեր և շինություններ, ԼՂՀ, ք. Շուշի, «Իսայի աղբյուր» տեղամաս

 

 

13200,0

 

 

850,0

 

 

850,0

 

«Իսաբուլաղ»

ՍՊԸ

 

ուղղակի անհատույց տրամա-

դրում

 

 

30.12.2016թ.

 

 

200000,0

 

 

538372,1

 

 

-

 

 

-

N 139-Ա 11.03.

2015թ. (փոփոխ ություն)

 

N 1159 25.11.

2013թ.

 

 

3.

 

 

8016

Նախկին

կոնդենսատորների

կիսավեր շենք, ԼՂՀ, Մարտունու շրջան,

ք. Ճարտար

 

 

3925,0

 

 

-

 

 

-

«Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամ

ուղղակի անհատույց տրամա-

դրում

30.12.2016թ.

 

 

10000,0

 

 

72998,6

 

 

-

 

 

-

N 139-Ա 11.03.

2015թ. (փոփոխ ություն)

 

N 1162 01.07.

2014թ.

 

 

4.

 

 

8112

Ավտոտնակ,

ԼՂՀ, ք.

Ստեփանակերտ, Ա. Առաքելյան

փողոց N14/9

 

 

10000,0

 

 

2000,0

 

 

2000,0

Ֆիզիկական անձ

Վագիֆ Հարությունյան

 

ուղղակի վաճառք

 

 

30.12.2019թ.

 

 

2000,0

 

 

15744,2

 

 

-

 

 

-

 

N 606-Ա 19.09.

2015թ.

 

N 1168 01.10.

2015թ.

 

 

5.

 

 

6220

Կիսավեր շենք, ԼՂՀ, ք. Շուշի, Ղազանչեցոց փողոց N33

 

 

1353,9

 

 

1353,9

 

 

1353,9

 

«Դղյակ»

ՍՊԸ

 

ուղղակի վաճառք

 

 

01.07.2016թ.

 

 

30000,0

 

 

30473,0

 

 

-

 

 

-

N 375-Ա 14.06.

2014թ. (փոփոխ ություն)

 

N 935

18.05.

2007թ.

 

 

 

6.

 

 

 

8087

Նախկին

առողջարանային համալիրի կիսավեր շենք, ԼՂՀ, ք.Շուշի,

Մոկովյան փողոց N12

 

 

 

37991,3

 

 

 

3036,5

 

 

 

3036,5

 

 

«Ամարաս Ինվեստ»

ՍՊԸ

ուղղակի անհատույց տրամա-

դրում

 

 

 

01.07.2016թ.

 

 

 

40000,0

 

 

 

-

 

 

 

-

 

 

 

-

 

N 375-Ա 14.06.

2014թ. (փոփոխ ություն)

 

N 1085-Ա 13.09.

2010թ.

 

 

7.

 

 

8110

Վարչական շենք, ԼՂՀ, ք. Մարտունի Ա. Արզումանյան փողոց N7

 

 

6000,0

 

 

2000,0

 

 

2000,0

Ֆիզիկական անձ

Անատոլի Բաբայան

 

ուղղակի վաճառք

 

 

01.12.2016թ.

 

 

10000,0

 

 

-

 

 

-

 

 

-

 

N 926-Ա 25.12.

2013թ.

 

N 1161 07.02.

2014թ.

 

 

 

 

8.

 

 

 

 

6272

Անասնաշենք,

ԼՂՀ Քաշաթաղի շրջան,

Արտաշավի համայնքի

Բերձոր-

Արտաշավ ավտոճանապարհի ձախակողմյան հատված

 

 

 

 

19300,0

 

 

 

 

188,1

 

 

 

 

188,1

 

 

Ֆիզիկական անձ

Կարեն Սարգսյան

 

 

 

ուղղակի վաճառք

 

 

 

 

30.12.2016թ.

 

 

 

 

5000,0

 

 

 

 

14316,0

 

 

 

 

-

 

 

 

 

-

 

 

 

N 391-Ա 24.06.

2014թ.

 

 

 

N 1164 04.08.

2014թ.

 

 

 

9.

 

 

 

6273

Նախկին խանութի կիսավեր շենք, ԼՂՀ

Մարտակերտի

 շրջան,

գ. Առաջաձոր

 

 

 

1260,0

 

 

 

1185,2

 

 

 

1185,2

Անհատ ձեռնար կատեր Թեյմուր Առուստամյան

 

 

ուղղակի վաճառք

 

 

 

01.09.2016թ.

 

 

 

2000,0

 

 

 

3803,0

 

 

 

-

 

 

 

-

 

 

N 693-Ա 22.10.

2014թ.

 

 

N 1166 12.11.

2014թ.

 

 

 

10.

 

 

 

-

Շենքեր և շինություններ, ԼՂՀ, ք. Մարտակերտ,

Մ. Խորենացու

փողոց N11բ

 

 

 

4500,0

 

 

 

485,0

 

 

 

485,0

 

«Արզի Գրուպ»

ՍՊԸ

 

 

ուղղակի վաճառք

 

 

 

01.07.2018թ.

 

 

 

30000,0

 

 

 

-

 

 

 

-

 

 

 

-

 

 

N 293-Ա 24.05.

2013թ.

 

 

N 216

30.07.

2013թ.

 

 

11.

 

 

-

Ոչ բնակելի տարածք, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ն. Ստեփանյան փողոց N9/25

 

 

22000,0

 

 

11000,0

 

 

11000,0

Անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Արզումանյան

 

ուղղակի վաճառք

 

 

30.12.2016թ.

 

 

20000,0

 

 

-

 

 

-

 

 

-

 

N 704-Ա 29.10.

2014թ.

 

N257

06.06.

2014թ.

 

 

 

12.

 

 

 

7097

«Ստոմատոլոգիա» ՓԲԸ պոլիկլինիկայի շենք, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ա. Մանուկյան փողոց N9ա

 

 

 

14342,5

 

 

 

547,9

 

 

 

547,9

 

 

«Դենտեքս-Դենտալ Գրուպ»

ՍՊԸ

 

 

ուղղակի անհատույց տրամա-

դրում

 

 

 

30.12.2015թ.

 

 

 

109500,0

 

 

 

78560,3

 

 

 

-

 

 

 

-

 

 

N 704-Ա 05.11.

2010թ.

 

 

N1096-Ա 26.11.

2010թ.

Ընդամենը`

139872,7

24029,6

24029,6

 

460500,0

754267,2

3

 

 

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

 

13.

 

7061/3

Վարչական շենք, ԼՂՀ Ասկերանի շրջան,

գ. Այգեստան

 

750,4

 

630,0

 

630,0

Անհատ ձեռնարկատեր Համբարձում Բարսեղյան

 

ուղղակի վաճառք

 

30.12.2015թ.

 

2000,0

 

3401,0

 

2

 

2

 

N 925-Ա 27.12.

2014թ.

 

N 1163 22.07.

2014թ.

 

 

14.

 

 

9006

Վարչական շենք և շինություններ, ԼՂՀ,

ք.Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց N20/1

 

 

67700,0

 

 

12664,0

 

 

10228,0

 

«Շինվեր Պլյուս»

ՍՊԸ

 

ուղղակի վաճառք

 

 

30.12.2019թ.

 

 

4000,0

 

 

5582,8

 

 

-

 

 

-

 

N 793-Ա 26.11.

2014թ.

 

N 1166 29.12.

2014թ.

 

 

 

 

15.

 

 

 

 

7128/2

Նախկին երկաթբետոնե արտադրամասի շենքեր և շինություններ, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Բաղրամյան փողոց N10/1

 

 

 

 

19100,0

 

 

 

 

1925,0

 

 

 

 

1925,0

 

 

«Նոր Ուղի» ՍՊԸ

(նախկին «Կովկաս» ՍՊԸ)

 

 

 

ուղղակի վաճառք

 

 

 

 

30.12.2016թ.

 

 

 

 

10350,0

 

 

 

 

-

 

 

 

 

 

-

 

 

 

 

-

 

 

 

N 139-Ա 11.03.

2015թ.

 

 

 

N 123

-ՈՒՎ 29.03.

2012թ.

Ընդամենը`

87550,4

15219,0

12783,0

 

16350,0

8983,8

2

2

 

 

 

Ընդհանուրը`

227423,1

39248,6

36812,6

 

476850,0

763251,0

5

2

 

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ N 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԿԱՏԱՐԱԾ (ՄԱՍՆԱԿԻ ԿԱՏԱՐԱԾ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

 

(հազ. ՀՀ դրամ)

 

 

Հ/հ

Ծած-

կա-գիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

Գնահա- տված արժեքը

Վաճա- ռքի գինը

Մուծված է պետ. բյուջե

Սուբյեկտի անվանումը

Մասնա- վորեցման ձևը

Պարտավոր- ությունների ավարտման ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատա-տեղերի քանակը

ԼՂՀ կառավա- րության որոշումը

Պայմա-նագիրը

Հայտար- արված

Փաս-   տացի կատար-ված

Հայտար- արված

Փաս- տացի կատա րված

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԻՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ

 

1.

 

6232

Նախկին պահեստի կիսավեր շենք, ԼՂՀ, ք. Ասկերան, Դանիելյան փողոց

 

6000,0

 

1383,0

 

1383,0

 

«Պատուհան» ՍՊԸ

 

ուղղակի վաճառք

 

01.09.2015թ.

 

3500,0

 

2842.6

 

3

 

-

 

N 573-Ա 24.08.

2013թ.

 

N 1158 02.10.

2013թ.

 

 

 

2.

 

 

 

7097

«Ստոմատոլոգիա» ՓԲԸ պոլիկլինիկայի շենք, ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Ա. Մանուկյան փողոց N 9ա

 

 

 

143

42,5

 

 

 

547,9

 

 

 

547,9

 

 

«Դենտեքս-Դենտալ Գրուպ» ՍՊԸ

 

 

ուղղակի անհատույց տրամադրում

 

30.12.2015թ.

 

 

 

365000,0

 

 

 

391103,2

 

 

 

33

 

 

 

48

 

 

N 704-Ա 05.11.

2010թ.

 

 

N1096-Ա 26.11.

2010թ.

 

3.

 

7061/3

Վարչական շենք, ԼՂՀ Ասկերանի շրջան,

գ. Այգեստան

 

750,4

 

630,0

 

630,0

Անհատ Ձեռնարկատեր Համբարձում Բարսեղյան

 

ուղղակի վաճառք

 

30.12.2015թ.

 

2000,0

 

3401,0

 

2

 

2

 

N 925-Ա 27.12.

2014թ.

 

N 1163 22.07.

2014թ.

Ընդամենը`

210

92,9

256

0,9

2560,9

 

 

 

3705

00,0

3973

46,8

38

50

 

 

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԿԱՏԱՐԱԾ (ՄԱՍՆԱԿԻ ԿԱՏԱՐԱԾ) ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ

 

 

4.

 

 

6078

Շենքեր և շինություններ, ԼՂՀ ք. Շուշի, «Իսայի աղբյուր» տեղամաս

 

 

13200,0

 

 

850,0

 

 

850,0

 

«Իսաբուլաղ» ՍՊԸ

 

ուղղակի անհատույց տրամադրում

 

30.12.2016թ.

 

400000,0

 

538372,1

 

 

-

 

 

-

N 139-Ա

11.03.

2015թ.

(փոփոխ

ություն)

 

N 1159 25.11.

2013թ.

 

 

5.

 

 

8016

Նախկին

կոնդենսատոր-ների

 կիսավեր շենք, ԼՂՀ Մարտունու շրջան,

ք.Ճարտար

 

 

3925,0

 

 

-

 

 

-

 

«Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամ

 

ուղղակի անհատույց տրամադրում

 

 

30.12.2016թ.

 

 

30000,0

 

 

72998,6

 

 

-

 

 

-

 

N 139-Ա 11.03.

2015թ. (փոփոխ

ություն)

 

 

N 1162 01.07.

2014թ.

 

 

6.

 

 

8112

Ավտոտնակ,

ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Ա. Առաքելյան փողոց N14/9

 

 

10000,0

 

 

2000,0

 

 

2000,0

Ֆիզիկական անձ

Վագիֆ Հարությունյան

 

ուղղակի վաճառք

 

30.12.2019թ.

 

15000,0

 

 

15744,2

 

3

 

 

-

 

N 606-Ա 19.09.

2015թ.

 

N 1168 01.10.

2015թ.

 

Ընդամենը`

27125,0

2850,0

2850,0

 

445000,0

627114.9

3

-

 

 

 

Ընդհանուրը`

48217,9

5410,9

5410,9

 

815500,0

1024461,7

41

50