Ընդունված է 2016թ. հունիսի 30-ին
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի 6-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մաս.
«3.2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով սահմանված արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս կիրառվում է՝ Ստեփանակերտ քաղաքում` 0,6, շրջկենտրոններում և այլ վայրերում` 0,3 գործակից:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա և գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում կատարվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված արտոնագրային վճարների վերահաշվարկ և ավել վճարված գումարներն ուղղվում են տվյալ հարկ վճարողի՝ ապագայում առաջացող արտոնագրային վճարներիմարմանը և (կամ) վերադարձվում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2016թ. հուլիսի 7 Ստեփանակերտ ՀՕ-21-Ն |