«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2016թ. հունիսի 30-ին

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակների մասով, բացառությամբ «ժգ», «ժդ», «ժդ1», «ժէ», «ժը» կետերով նախատեսված գործունեության տեսակների, հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս լրացուցիչ կիրառվում է` Ստեփանակերտ քաղաքում` 0,6, այլ վայրերում` 0,3 գործակից:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա և գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում կատարվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հաշվարկված հաստատագրված վճարների գծով պարտավորությունների վերահաշվարկ և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-20-Ն