«Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2016թ. հունիսի 30-ին

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-86-Ն oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 20-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն մասի 20.1-ին կետով չնախատեսված դեպքում» բառերով.

2) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետ.

«20.1) բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան զինծառայողի կամ կամավորականի զոհվելու դեպքում երաշխավորներին, ժառանգությունն ընդունած ժառանգներին զիջված (կամ ներված) վարկի գումարները, ինչպես նաև զոհված զինծառայողի կամ կամավորականի ընտանիքի պարտապան անդամներին զիջված (կամ ներված) վարկի գումարները.»:

 

Հոդված  2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա և գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի   31-ը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2016թ. հուլիսի 7

Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն