Ընդունված է 2016թ. հունիսի 30-ին
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի 29-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետ.
«ժա/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ զիջելու (կամ ներելու) դեպքում՝ այդ գումարների (կամ դրանց մի մասի) չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2016թ. հուլիսի 7 Ստեփանակերտ ՀՕ-18-Ն |