Ընդունված է 2016թ. մայիսի 5-ին
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում «ունի» բառից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրում» բառերը։
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով սահմանված աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 5-րդ և 5.1-ին կետերում «խնամքով,» բառից հետո լրացնել «ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների`» բառերը.
2) 3-րդ պարբերությունում «Ուսումնական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական ուսումնական)» բառերը.
3) 4-րդ պարբերությունում «նրանք» բառից հետո լրացնել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների,» բառերը.
4) 5-րդ պարբերությունում «հետ» բառից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրում» բառերը։
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասուպետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել (որոշել) է զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:»:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ.1-ին ենթակետով.
«դ.1. 2016 թվականի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրականացման ժամանակահատվածը,»:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 1-ին պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման վայրի (հասցեի)» բառերը փոխարինել «բնակչության պետականռեգիստրում առկա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».
4) 7-րդ մասի 2-րդ կետում «անձը» բառից հետո լրացնել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների,» բառերը:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունում «կենսաթոշակառուն» բառից հետո լրացնել «(անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը)» բառերը:
Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1) 1-ին պարբերությունում «եթե նա» բառերից հետո լրացնել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների,» բառերը.
2) 2-րդ պարբերությունից հանել «, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում» բառերը:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:»:
Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «առնվազն վեց ամիս» բառերը:
Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 4-րդ կետում «6-րդ» բառը փոխարինել «5.1-ին» բառով.
2) 1-ին մասի 15-րդ կետում «դեպքում (օտարերկրյա» բառերը փոխարինել «դեպքում (բնակչությանպետական ռեգիստրում օտարերկրյա» բառերով.
3) 5-րդ մասում «հաշվառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում» բառերը փոխարինել «, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի» բառերով:
Հոդված 13. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «մահվան» բառից հետո լրացնել «դեպքում» բառը:
Հոդված 14. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետում «եկամտի» բառից հետո լրացնել «(եթե առկա է)» բառերը:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
2016թ. մայիսի 18 Ստեփանակերտ ՀՕ-17-Ն |