‹‹Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2016թ. մայիսի 5-ին

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «ժէ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժէ) սահմանում է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում՝ պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը.»:

 

Հոդված  2. Օրենքի 10-րդ հոդվածի «ժդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժդ) տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում).».

 

Հոդված  3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետի «վիճակում» բառից հետո լրացնել «կամ հրաժարվում կամ որևէ ձևով խուսափում է սթափության վիճակի զննությունից» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» կետ.

«ժը) օրենքով սահմանված այլ դեպքերում:»:

 

Հոդված  4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին հոդվածով.

 

    «Հոդված 25.1.

Տրանսպորտային  միջոց  շահագործելու  բժշկական հակացուցումները,  ցուցումները  և  սահմանափակումները

 

 

1. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է տրանսպորտային միջոցը շահագործելու համար:

2. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրվում է տրանսպորտային միջոցը հատուկ հարմարանքներով կահավորելու կամ վարորդի կողմից հատուկ հարմարանքների և (կամ) բժշկական արտադրանքներ օգտագործելու կամ տրանսպորտային միջոցի որոշակի կառուցվածքային բնութագրիչների առկայության պայմաններում:

3. Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է որոշակի կարգի (ենթակարգի), նշանակության կամ կառուցվածքային բնութագրիչներով տրանսպորտային միջոցն անվտանգ շահագործելու համար:»:

 

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) ճանապարհատրանսպորտային պատահարից, որին նա առնչություն ունի, կամ ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո՝ մինչև սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցկացնելուց նրան ազատելու որոշման ընդունումն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, հոգեմետ կամ գիտակցությունը մթագնող այլ միջոցներ:»:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «չորրորդ» և «սահմանափակումներ» բառերը փոխարինել «երրորդ» և «հակացուցումներ» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2016թ. մայիսի 18

Ստեփանակերտ

ՀՕ-16-Ն