ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
05 հոկտեմբերի 2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 5-ին խորհրդարանի փոխնախագահի,  մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Աշոտ Ղուլյանը նախևառաջ շնորհավորել է բոլորին՝ Ուսուցչի միջազգային տոն օրվա կապակցությամբ, հաշվի առնելով, որ 6-րդ գումարման ԱԺ պատգամավորների կազմում ևս կան նախկին ուսուցիչներ և դասախոսներ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանականները քննարկել և համապատասխան հաղորդումներ են ներկայացրել չորրորդ նստաշրջանում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ընդունվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի՝ ԱԺ լիագումար նիստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկելու առաջարկը:

Որոշվել է ԱԺ հերթական լիագումար նիստը հրավիրել հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-ին: 

ԼՈՒՐԵՐ