ԼՈՒՐԵՐ
Մեկնարկում են 6-րդ գումարման ԼՂՀ ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները
27 սեպտեմբերի 2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ փոխնախագահի,  մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են  նոր նստաշրջանում խորհրդարանի հանձնաժողովներում  շրջանառության մեջ գտնվող  օրենքների նախագծերի պատրաստվածության հարցերը:
Գլխադասային հանձնաժողովների ղեկավարները   համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող  օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է,  որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի առաջին լիագումար  նիստը տեղի կունենա  սեպտեմբերի 29-ին ժամը՝ 11:00-ին:

Կանոնակարգի համաձայն, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր  հարցուպատասխանի ընթացակարգ:

ԼՈՒՐԵՐ