26 օգոստոսի 2016
26 օգոստոսի 2016
Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովն օգոստոսի 26-ին հրավիրել է հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են տոնական օրերի միջոցառումների ցանկը և նախապատրաստական աշխատանքների արդյունքները:
Պետական հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է այսօրվա դրությամբ կատարված հիմնական աշխատանքները, մասնավորապես, օգոստոսի 31-սեպտեմբերի 3-ը նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Տոնական միջոցառումների ոլորտային ծրագրերի և հյուրերի մասնակցության մասին հաղորդումներ են ներկայացրել կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում, որի ընթացքում ծրագրային որոշ կետեր մանրամասնվել ու պարզաբանվել են:
Աշոտ Ղուլյանը, ամփոփելով նիստը, համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին և կոչ արել առաջիկա օրերին ևս շարունակել նախապատրաստությունները՝ հոբելյանական տոնակատարությունների պատշաճ մակարդակով անցկացման համար: