ԼՈՒՐԵՐ
ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀԿ Կանանց խորհրդի պատվիրակությանը
11 օգոստոսի 2016

Օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում:

Քննարկվել են խորհրդանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Ռամելա Դադայանը եւ Լյուդմիլա Բարսեղյանը: 

ԼՈՒՐԵՐ