ԼՈՒՐԵՐ
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է Հանրապետության Նախագահին
30 հուլիսի 2016

Հուլիսի 30-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքներն ու գաղափարները օգտակար էին ու հետաքրքիր և դրանք նպաստել են հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունների ձևավորմանը:

Մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն առաջարկվել է  Հանրապետության Նախագահի հավանությանը:

Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ուղղությամբ:

ԼՈՒՐԵՐ