ԼՈՒՐԵՐ
Մասնագիտական հանձնաժողովը նախատեսում է հանրային քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ
22 հուլիսի 2016

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ հուլիսի 22-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապես սահմանված եւ հետագայում շտկված ժամկետները՝ հանձնաժողովը քննարկվել է հայեցակարգի նախագիծը հանրային քննարկումների միջոցով հանրությանը ներկայացնելու միջոցառումների կազմակերպչական ու տեխնիկական հարցերը:

Մտքերի փոխանակության արդյունքում որոշվել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումներ է անցկացնելու քաղաքական կուսակցությունների, մտավորականության, գիտական շրջանակների, դատական համակարգի, տարածքային կառավարման պատասխանատուների, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: 

Հանդիպումների ժամանակացույցի ու վայրի մասին կհաղորդվի լրացուցիչ: 

ԼՈՒՐԵՐ