ԼՈՒՐԵՐ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը
19 հուլիսի 2016

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը:

Հանձնաժողովի անդամները տեղեկություններ են ներկայացրել տոնական միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների մասին:

Նիստին ամփոփվել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տարբերանշանի (խորհրդանիշի) համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Պետական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերով եւ առաջարկություններ են ներկայացրել դրանց տեխնիկական ու ֆինանսական ապահովման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստությունները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար:

ԼՈՒՐԵՐ