11 հուլիսի 2016
11 հուլիսի 2016
Հուլիսի 7-ին վախճանվել է ԼՂՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, Արցախում ճանաչված մանկավարժ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ Լավրենտ Բենիկի Գաբրիելյանը:
Լավրենտ Բենիկի Գաբրիելյանը ծնվել է 1951թ.-ի մարտի 8-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում, ուսուցչի ընտանիքում:
Ավարտել է հայրենի գյուղի ութամյա դպրոցը:
1966-1970թթ. ուսանել է Շուշիի մանկավարժական ուսումնարանում:
1970-1972թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1974-1979թթ. ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:
1974-1977թթ. հայրենի գյուղի դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ:
1977-1979թթ. որպես հրահանգիչ աշխատել է ԼՂ կոմերիտմիության մարզային կոմիտեում:
1979-1981թթ. աշխատել է Կոմունիստական կուսակցության Ստեփանակերտի քաղաքային կոմիտեում հրահանգչի պաշտոնում, միաժամանակ, «Կարմիր դրոշ» թերթի խմբագրությունում, որպես գրական աշխատող:
1981-1992թթ. Ստեփանակերտի թիվ 1 ԲՇԳ –ում եղել է մանկավարժ-կազմակերպիչ:
1992-1995թթ. աշխատել է մամուլի տարածման «Արցախմամուլ» գործակալությունում՝ պետի պաշտոնում:
1995թ. ապրիլի 30-ին Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Լավրենտ Գաբրիելյանն ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1995թ. հունիսի 23 -1996թ. մարտի 12-ը եղել է ԼՂՀ խորհրդարանի նախագահի տեղակալ:
Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1998-2000թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
2001-2003թթ. աշխատել է արտակարգ իրավիճակների վարչությունում՝ որպես ուսումնամեթոդական բաժնի պետ:
2003-2006թթ. աշխատել է ԺԱՄ հասարակական–քաղաքական կազմակերպությունում՝ որպես Ստեփանակերտի քաղաքային լիազոր ներկայացուցիչ:
2005թ.-ից Արցախի Ազատամարտիկների միության անդամ էր:
2006-2008թթ. «Ճանշինվերանորոգում» ՓԲԸ-ում եղել է աշխատանքի պահպանման և անվտանգության տեխնիկայի ինժեներ, ԼՂՀ պետհիմնարկների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների «Համերաշխություն» ճյուղային հանրապետական միության նախագահ:
2008-2014թթ. աշխատել է Ստեփանակերտի Արհեստագործական ուսումնարանում՝ որպես տնօրեն:
ԼՂՀ Ազգային ժողովն իր վշտակցությունն է հայտնում Լավրենտ Բենիկի Գաբրիելյանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում նրա բոլոր հարազատներին ու ընկերներին:
Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: