Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
29 հունիսի 2016
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 29-ին ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Քննարկվել են խորհրդարանի 3-րդ նստաշրջանում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը: Գլխադասային հանձնաժողովների ղեկավարները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը՝ 11:00-ին:
Համաձայն կանոնակարգի, նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: