«Սերմերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

Հոդված 1. «Սերմերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-288 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.

 

 «Հոդված 6.1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրության և վաճառքի գործունեության լիցենզավորումը

 

1. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրության և վաճառքի գործունեությունը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքին և լիցենզավորման կարգին համապատասխան:

2. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրության և վաճառքի գործունեության լիցենզիան կարող է տրվել որակավորում ստացած տնտեսավարող սուբյեկտներին:

3. Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի արտադրության և վաճառքի գործունեության լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով, լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն:»:

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

      

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

                        

 

   

     8 հոկտեմբերի 2010թ.

     ք.Ստեփանակերտ

     ՀՕ-29-Ն